Սուրեն Պապիկյանը կպատժվի՞. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության կեղծված ընտրությունների վերահաշվարկից հետո նորընտիր վարչության անդրանիկ նիստին առաջարկել է «Մենք ենք, մեր սարերի» մոտիվներով պատմել, թե ինչպես է ընթացել կեղծման պրոցեսը, սակայն ոչ ոք ծպտուն չի հանել։
Փաշինյանն ասել է, որ վարչության կազմը փոխվում է՝ Համբարձում Մաթեւոսյանն ու Հայկ Կոնջորյանը դուրս են մնում, Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը մտնում են, «իսկ մնացածի մասին հետո կխոսենք»։
ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը պետք է հետամուտ լինի եւ պատժի ընտրակեղծարարներին, ովքեր խաղացել են կուսակցության հեղինակության հետ։ Ոմանք վստահ են, որ ոչ մի ձուկ ու մուկ չի պլստալու․ առաջին պատժվողը Տրդատ Սարգսյանն էր, ում կիրակի օրն ազատեցին ՔՊ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Բայց նաեւ կասկածում են, որ կպատժվի գլխավոր «մեղավորը»՝ Սուրեն Պապիկյանը։ Իսկ եթե նա չպատժվի, Արփի Դավոյանն ու մյուսներն էլ կպլստան։ Սակայն չպատժելը մի բան կնշանակի, որ Փաշինյանը կորցրել է լծակները եւ թիմում այլեւս «ավտարիտետ» չէ՝ ինչ-որ անձինք թռնում են նրա գլխից»։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են. ինչ է հայտնի
Նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մ...
Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ...
Այո, Հայաստանը 2007-ին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Փաշինյան
Այսօր Հանրակինի եթերում լրագրողն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայա...
Երեկվա ելույթս ծառայել է իր նպատակին. Փաշինյան
Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք խոսում...