«Մեր կողմից նախապայմաններ չկան, բացի գլխավոր պայմանից». ՌԴ ԱԳՆ
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախապայմաններ չունի։
«Մեր կողմից նախապայմաններ չկան, բացի գլխավոր պայմանից, որ Ուկրաինան բարի կամք ցուցաբերի»,-ասել է Ռոդենկոն։
Ըստ նրա՝ Ռուսաստանը միշտ կողմ է եղել նման բանակցություններին։
«Ուկրաինան օրենք է ընդունել, որն արգելում է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Դա նրանց ընտրությունն է: Մենք միշտ հայտարարել ենք բանակցություններ վարելու մեր պատրաստակամության մասին»,-հավելել է նա։
Ռուդենկոն. խոսելով Զապորոժիեի ԱԷԿ-ի մասին ասել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ պաշտպանական գոտու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Դա պետք է իմանան բոլորը՝ Հայաստանն ու յուրաքանչյուրը». Ալիև
Վերջին երկու տարիների ընթացքում մեր զինված ուժերն էլ ավելի են ուժեղացել։ Այս մասին հայտարարել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ա...