ԱՄՆ-ն խաղաղություն չի ուզում․ Հունգարիան դուրս կգա՞ ՆԱՏՕ-ից
Հունգարիան պետք է լքի Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն, քանի որ կազմակերպությունները սրում են հակամարտությունը՝ աջակցելով Ուկրաինային օգնություն մատակարարելուն։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի կոմունիստական բանվորական կուսակցության նախագահ Գյուլա Թյուրմերը։
«Վերջ միջուկային պատերազմի սպառնալիքին, դուրս եկեք ՆԱՏՕ-ից, թողնենք Եվրամիությունը, Հունգարիան պետք է անկախ լինի»,- Գյուլա Թյուրմերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքերն է մեջբերում Index պորտալը:
Թյուրմերի խոսքով՝ ԱՄՆ-ն ոչ թե խաղաղություն է ուզում, այլ Ուկրաինայում հակամարտության շարունակություն։
«Ամերիկացիները պատրաստ չեն հաշտվել այն փաստի հետ, որ աշխարհն այլևս այնպիսին չէ, ինչպիսին իրենք են ցանկանում»,- կարծում է կոմունիստը ։
Կուսակցության նախագահը նշել է նաեւ, որ «ՆԱՏՕ-ն Հունգարիային խաղաղություն չի բերել այն ժամանակվանից, երբ երկիրը դարձավ դաշինքի անդամ։
Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան չի աջակցի ԵՄ-ի ջանքերին՝ միասնական միջոցներով Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու ադրբեջանական լուրերի մասին
«Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,-...
Հրապարակվել է վերջին ագրեսիայի հետևանքով զոհված 93 զինծառայողի անուն
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակվել են 2022թ-ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադ...
Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել, Հայաստանը տույժ է պահանջում. Civilnet
Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում՝ Gnumner.minfin.am-ում, հրապարակվել է պաշտպանության նախարարության...
Մոր, 8 և 12-ամյա երեխաների դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր․ մանրամասներ
Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել է երեք դի՝ մայրն իր երկու անչափա...