Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի ուղղությամբ
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին այն բանից հետո, երբ ավելի վաղ արմատականների կողմից Իսրայելի տարածք հրթիռներ արձակելու փորձեր արվեցին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը գրոհում է Գազայի հատվածը», - ասել է նախարարությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի հարավային շրջաններում՝ Գազայի հատվածի հետ սահմանին, օդային ազդանշաններ են հնչել։
Հնարավոր օդային հարձակման մասին նախազգուշացում է տրվել Նիրիմ, Էյն հա-Շլոշա և Կիսուֆիմ բնակավայրերում։
Դրանից հետո Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը (ADS) որսացել են Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը։