Ֆիլիպիններում «Նալջի» փոթորկի զոհերի թիվը հասել է 154-ի
Ֆիլիպիններում «Նալջի» փոթորկի հետևանքով զոհվածների թիվը հասել է 154-ի։ Այս մասին հայտնում է Говорит Москва-ն։
Նշվում է, որ 128 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, 35-ը անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ հաղորդվում էր 152 զոհի մասին։
Ընդհանուր առմամբ, ավելի քան չորս միլիոն տեղացի բնակիչներ տուժել են փոթորիկից: Նրանցից ավելի քան մեկ միլիոնը գտնվում է տարհանման կենտրոններում։
Հանրապետության 13 մարզերում գրանցվել է տարերքի ազդեցության հետ կապված 1,5 հազար միջադեպ, այդ թվում՝ ջրհեղեղներ և սողանքներ։
Փոթորիկը վնասել է 22,5 հազար տուն, ավերել է ավելի քան 2,5 հազար շինություն։ Աղետի հետեւանքով ավերվել է 504 ճանապարհ եւ 120 կամուրջ։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել 359 քաղաքներում, 38 համայնքներում կա կապի, 11 համայնքներում՝ ջրամատակարարման խնդիր։ Դասերը դադարեցվել են 666 ուսումնական հաստատություններում և աշխատանքները` 233 ձեռնարկություններում։ Արտակարգ դրության մեջ է 437 քաղաք։ Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 47 մլն դոլար։