«Իմ հեռանալը պայմանավորված է նախագահի և Ռուբեն Վարդանյանի որոշումներով». Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրության փոփոխության հարցը և առաջարկ է հնչել կանոնադրությունից հանել Արցախի Հանրապետություն բառակապակցությունը։
«Հետագայում ես մանրամասն, գրավոր կերպով կանոնադրության նախագծի շուրջ առաջարկներ եմ ներկայացրել, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, որտեղ ներկայացված էր «Արցախի Հանրապետություն» ձևակերպման նշման հիմնավորումները, փաստարկները, չնշելու ռիսկերը և մի շարք այլ հիմնարար փոփոխություննր, որոնք կարծում եմ, որ պետք է ՀՀ-ի կանոնադարության մեջ կատարվեն»,- ասաց Բեգլարյանը։
Բեգլարյանը պատասխանել է նաև հարցին՝ հնարավոր համարում է, որ այդ քննարկումների ժամանակ իր դիրքորոշումները և փոփոխություններին ընդդիմանալը կարող էին պատճառ հանդիսանալ պետնախարարի պաշտոնը լքելու հարցում.
«Չեմ կարող այդպիսի կապ տեսնել, դուք գիտեք, թե ինչու եմ ես զբաղեցրել պետնախարարի պաշտոնը, դա նախագահի որոշումն է, որ Ռուբեն Վարդանյանը պետք է նշանակվի Պետական նախարար։ Երբ Ռուբեն Վարդանյանը պատրասակամություն է հայտնել ստանձնել այդ պարտականությունները, բնականաբար նախագահի կողմից կայացվել է որոշումը։ Իմ հեռանալը պայմանավորված է նախագահի և Ռուբեն Վարդանյանի որոշումներով»,-ասել է Բեգարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...