ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի շենքերից մեկի նկուղում զենք-զինամթերք և թմրանյութ է հայտնաբերվել․ 9 անձ ձերբակալվել է
Նոյեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի նկուղներից մեկում մի խումբ անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ:
Տվյալներն իրացվեցին նույն օրը՝ երեկոյան, Էրեբունու բաժնի հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ։ Նկուղային հարկում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 9 անձ, ինն էլ Երևանի բնակիչ տղամարդիկ։ Նոր Արեշում բնակվող 38-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Բերետա» ատրճանակ, 40 և 36 տարեկան տղամարդկանց խուզարկությամբ՝ ծալովի դանակներ։
Տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տարածքը զննվեց։ Հայտնաբերվեցին «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, «ՏՕԶ» տեսակի հրացանի փամփուշտ, շագանակագույն փոշենման զանգված՝ 144 գրամից ավելի քաշով և այլն: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր գումարի դիմաց տվել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դ...
Արցախում ականի պայթյունից մեկ քաղաքացի վիրավորվում է ստացել
Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տանզանիայում մարդատար ինքնաթիռն ընկել է լիճը
Տանզանիայի Հանրային հեռարձակման կորպորացիան (TBC) հայտնել է, որ մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել եվ ընկել Տանզանիայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ցուցարարը հավկիթներ նետում թագավոր Չարլզի և թագուհի Կամիլայի ուղղությամբ
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարին, որը զբոսանքի ժամանակ հավկիթներ է նետել թագավոր Չարլզ Ե...