Մեր նպատակն է, որ ուսուցիչը ստանա 800 հազար դրամից1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան
2023 թվականի համար ես խնդիր եմ առաջադրել ԿԳՄՍ նախարարությանը, որ ուսուցիչների ատեստավորման համակարգը ներդրվի նաև արվեստի դպրոցներում, մարզադպրոցներում, երաժշտական դպրոցներում, մանկապարտեզներում: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ուսուցիչների ատեստավորման այս համակարգն իրեն արդարացնում է:
Վարչապետը մասնավորապես նշել է, որ այսօր այդ համակարգի ուսուցիչները 3 տարի կամ 5 տարին մեկ պետք է նորից անցնեն ատեստավորում:
«Այսօր մենք ունենք հնարավորություն, որ ուսուցիչը ստանա 400-ից 450 հազար դրամ աշխատավարձ: Բայց մեր նպատակն այն է, որ ուսուցչի աշխատավարձը դառնա 800-ից 1 մլն 200 հազար դրամ և դա ատեստավորման այս համակարգի օգնությամբ հնարավոր է»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան հստակեցրել է` ոչ թե միջանցք, այլ երթուղի
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- այսպես է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք...
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. Միրզոյան
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
ՀՀ ԱԺ-ն` Իրանի խորհրդարանի խոսնակի` Բաքու այցի չեղարկման և Երևան գալու լուրերի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիֆաբին չեղարկել...
«Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի». Ռաիսի
Թեհրան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի...