
Հյուսիսային Կորեան գաղտնի արկեր է մատակարարում Ռուսաստանին. CNN

Հյուսիսային Կորեան գաղտնի հրետանային արկեր է մատակարարում Ռուսաստանին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբիին։
Նրա խոսքով` ԿԺԴՀ-ն փորձում է թաքցնել վերջնական նպատակակետը և այնպես է անում, որ զենքը առաքվում է Մերձավոր Արևելքի կամ Հյուսիսային Աֆրիկայի երկրներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը գրել էր, որ Իրանը մինչև տարեվերջ նախատեսում է Ռուսաստանին մատակարարել հրթիռներ և ԱԹՍ-ներ։