Եթե Մոսկվան դուրս գա «հացահատիկային գործարքից», ՌԴ-ն հացահատիկ կմատակարարի աղքատ երկրներին. Պուտին
Եթե նույնիսկ Մոսկվան դուրս գա «հացահատիկային գործարքից», Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ մատակարարել ամենաաղքատ երկրներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նույնիսկ եթե Ռուսաստանը դուրս գա այս գործարքից, մենք, ինչպես ավելի վաղ ասել ենք այս կապակցությամբ, պատրաստ կլինենք մատակարարել հացահատիկի ողջ ծավալը, որը մատակարարվել է Ուկրաինայի տարածքից ամենաաղքատ երկրների հասցեով։ Իսկ դա ընդամենը 4 տոկոս է»,- ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։
«Եթե մենք Ուկրաինայի կողմից իր պարտավորությունները խախտելու դեպքում դուրս գանք այս համաձայնագրից, մենք ողջ ծավալը, որ մինչ այժմ մատակարարվել է Ուկրաինայի տարածքից ամենաաղքատ երկրների հասցեով, կմատակարարենք անվարձահատույց, անվճար»,- հավելել է Պուտինը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից եւ Թուրքիայի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել «հացահատիկային միջանցքի» վերականգնման շուրջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը վերսկսում է մասնակցությունը պարենային գործարքին։
Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտարարել էր Ուկրաինայի նավահանգիստներից արտադրանքի դուրսբերմանը մասնակցությունը դադարեցնելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան հստակեցրել է` ոչ թե միջանցք, այլ երթուղի
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- այսպես է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք...
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. Միրզոյան
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
ՀՀ ԱԺ-ն` Իրանի խորհրդարանի խոսնակի` Բաքու այցի չեղարկման և Երևան գալու լուրերի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիֆաբին չեղարկել...
«Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի». Ռաիսի
Թեհրան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի...