Բելառուսը ՀՀ ԱԳՆ-ին մեղադրում է ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ
Մինսկը մշտապես կողմ է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը՝ պատասխանելով ՀՀ ԱԳՆ-ին, որն այսօր արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։
«Գիտեք, ՀՀ ԱԳՆ-ն բավական յուրօրինակ դիրքորոշում է զբաղեցրել։ Իր դաշնակիցների նկատմամբ պարտավորություններին հավատարմությունն արտահայտվում է ոչ թե խոսքերով, այլ գործով։ Պրոֆեսիոնալ չէ այդ ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը։ Պարկեշտությունը մեր արտաքին քաղաքականության գծերից մեկն է։ Ուստի հետագայում ևս մեր գործընկերներն ու դաշնակիցները պետք է վստահ լինեն դրանում։ Եթե այլ երկրներ ևս իրենց այդպես պահեին, շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել։
Բացարձակ հասկանալի է, որ Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները հիմնված են իրականության վրա, դաշնակցային առումով հասկանալի են ու ազնիվ։ Հենց այդ կերպ՝ առանց քաղաքական խաղերի եւ ինտրիգների, պետք է քննարկել հարցերը, երբ խոսքը մարդկանց կյանքերի ու ճակատագրերի մասին »,-ասել է Գլազը։
ԱԳՆ-ից նշել են, որ առցանց ձևաչափով անցկացված գագաթաժողովին ներկա Փաշինյանը պատասխանել է իր գործընկերներին։
«Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն ուշացած մեկնաբանում։ Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետեւողականորեն հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և էական ջանքեր է գործադրել թե բազմակողմ, թե երկկողմ ձևաչափերում դրա լուծման համար։
Հայաստանի և Ադրբեջանի նախկին ու ներկա առաջնորդները երախտապարտ են Բելառուսի ղեկավարին՝ խաղաղության անկեղծ ցանկության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում անձնական ներդրման համար։ Մեր բարեկամներին եւ գործընկերներին կոչ ենք անում ուշադիր լսել Բելառուսի նախագահի ելույթը»,-ասել է Գլազը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպումը մեկնարկել է, առանձին հանդիպում են ԱԳՆ ղեկավարները. Պեսկով
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակ...
Վաղը կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը. ինչ է սպասվում
Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառ...
Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են. ինչ է հայտնի
Նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մ...
Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահի և Հ...