«Ստորագրել ենք Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր». Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գրառում է արել: Նա մասնավորապես գրել է.
«Իրանի Իսլամական Հանրապետությունում նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենիի հետ ստորագրել ենք Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»:
Իրանն ու Հայաստանը էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել. կողմերը պայմանավորվել են մինչև տարեվերջ երկարաձգել երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման թույլտվությունը:
Նշվում է, որ այժմ Իրանը Հայաստան է արտահանում մեկ միլիոն խորանարդ մետր գազ, ինչը երկու անգամ կավելանա։
Իրանական գազը Հայաստանի տարածքում վերամշակվում է ԻԻՀ արտահանման համար նախատեսված էլեկտրաէներգիայի։ Երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը կերկարաձգվի մինչև 2030 թվականը։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան հստակեցրել է` ոչ թե միջանցք, այլ երթուղի
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- այսպես է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք...
«Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի». Ռաիսի
Թեհրան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի...
«ՀՀ տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է գտնվեն մեր հսկողության տակ». Փաշինյան
«Հաղորդակցությունները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, պետք է գտնվեն ՀՀ լիակատար վերահսկողության տակ և շահագործվեն...
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. Միրզոյան
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...