Ռայիսին` Հայաստանի հետ կապված Իրանի նպատակների մասին
Իրանի նպատակն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի։ Այսօր հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 43 տոկոսով. մեր նպատակն է այն հասցնել երեք միլիարդ դոլարի, և այդ նպատակը հասանելի է։ Մեր երկրների միջև լավ հարաբերությունների հաստատումն անպայման կհանգեցնի տարածաշրջանում հարաբերությունների բարելավմանը»,–ասել է Ռայիսին։
Փաշինյանն էլ իր հերթին հայտնել է, որ բանակցություններ են վարել էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցելու շուրջ։
Գործակալությունը տեղեկացնում է նաև, որ Իրանն ու Հայաստանը էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել. կողմերը պայմանավորվել են մինչև տարեվերջ երկարաձգել երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման թույլտվությունը:
Նշվում է, որ այժմ Իրանը Հայաստան է արտահանում մեկ միլիոն խորանարդ մետր գազ, ինչը երկու անգամ կավելանա։
Իրանական գազը Հայաստանի տարածքում վերամշակվում է ԻԻՀ արտահանման համար նախատեսված էլեկտրաէներգիայի։ Երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը կերկարաձգվի մինչև 2030 թվականը։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանն այսօր հանդիպել ու քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան հստակեցրել է` ոչ թե միջանցք, այլ երթուղի
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- այսպես է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք...
«Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի». Ռաիսի
Թեհրան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի...
«ՀՀ տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է գտնվեն մեր հսկողության տակ». Փաշինյան
«Հաղորդակցությունները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, պետք է գտնվեն ՀՀ լիակատար վերահսկողության տակ և շահագործվեն...
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. Միրզոյան
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...