Ըստ Լուկաշենկոյի՝ եթե օկուպանտն իրենց մարդն է, ուրեմն ՀԱՊԿ-ը չի գործում. Արմեն Խաչատրյան
«Հայաստանի Հանրապետությունը քաջ գիտակցում է իր շահերը եւ այն առաջ է մղում, եւ իհարկե քննարկումը լինելու է մեր կողմից ՀՀ շահերի շուրջ, թե հիմա ինչ արդյունքներ կունենան, հատկապես, որ հարցը վերաբերում է այլ պետությունների դիրքորոշումներին եւ նրանց ղեկավարների որոշումներին, այս պահին, կարծում եմ, տեղին չէ գուշակություններ անել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր« խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Ինչ սպասել հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումից, Խաչատրյանն ասաց, որ չի ցանկանում գուշակություններ անել:
Հարցին, թե Հայաստանը պայմանագրի որ տարբերակին է հակված` արեւմտյան, թե ռուսական, պատգամավորը վրդովվեց` ասելով, որ Հայաստանի համար չկան արեւմտյան եւ ռուսական տարբերակներ եւ իրենք միայն հակված են ՀՀ կողմը, պաշտպանում են ՀՀ շահերը:
Անդրադառնալով նախօրեին Բելառուսի նախագահի կոշտ ելույթին, Խաչատրյանն ասաց, որ Լուկաշենկոն մի պահ մոռացել է, որ ինքը ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարն է եւ ինքը այդտեղ հանդես է գալիս որպես ՀԱՊԿ անդամ պետություն, որը ստորագրել է որոշակի պարտավորություններ որոշակի իրավիճակներում. «Ուղղակի Լուկաշենկոն պետք է առաջարկություն աներ ՀԱՊԿ պետության պայմանագրի մեջ, որ եթե հարձակվող, օկուպացիոն երկրի ղեկավարը իրենց մարդն է լինում, ՀԱՊԿ-ը կարող է չգործել, Լուկաշենկոյի ասածը դա էր, խորհուրդ կտամ ավելացնել դա»:
Այսօր ՔՊ վարչության անդամների ընտրություն է տեղի ունենալու, փակ, գաղտնի քվեարկություն է լինելու, եւ մի շարք հարցեր, այո, պետք չեն, որ լուսաբանվեն, կլուսաբանվեն այնքան, ինչքան որ անհրաժեշտ է, նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր« խմբակցության պատգամավորը` պատասխանելով այն հարցին, թե ինչու է համագումարը փակ լրագրողների համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ–ում ընտրությունների կեղծման էջը փակված է․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարել է, թե ՀՀ–ում ընտ...
Պատրաստ եմ ստորագրել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-15-20 տարով. Փաշինյան
«Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Լեռնային Ղարաբաղում...
«Եթե դիվանագիտական տարբերակը չի աշխատում, ՀԱՊԿ-ը պետք է ուժային գործողություն պլանավորի». Նիկոլ Փաշինյան
«Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը արևմտյան երկրներին, Եվրոմիությանը ներկայացնում է հետևյալ պատկերը, որ ՀՀ կառավարությունը,...
Տեր-Պետրոսյանն ու Փայլանը հանդիպել են. հայտնի է ինչ են քննարկել
Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին:Այս մասին ֆեյս...