ՀՀ–ում ընտրությունների կեղծման էջը փակված է․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարել է, թե ՀՀ–ում ընտրությունների կեղծման էջը փակված է։
Նրա խոսքով․ «Մենք հասցրել ենք Հայաստանում անցկացնել երկու խորհրդարանական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, և այդ ընտրությունները գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող»։
Ըստ Փաշինյանի, իրենց կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ–ն այսօր դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին։
Ըստ Փաշինյանի, այսօր ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային ռեյտինգներում շատ դեպքերում առաջ ենք անգամ ԵՄ երկրներից։
Նա նշեց, թե ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեության հնարավորությունը կարևորագույն գործոններից մեկն է, որ պետք է ապահովվի երկրի զարգացումը։ Նա վստահեցրել է, որ ՀՀ–ում չկան տնտեսական մենաշնորհներ, ներմուծման և արտահանման քվոտաներ։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ եմ ստորագրել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-15-20 տարով. Փաշինյան
«Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Լեռնային Ղարաբաղում...
Ըստ Լուկաշենկոյի՝ եթե օկուպանտն իրենց մարդն է, ուրեմն ՀԱՊԿ-ը չի գործում. Արմեն Խաչատրյան
«Հայաստանի Հանրապետությունը քաջ գիտակցում է իր շահերը եւ այն առաջ է մղում, եւ իհարկե քննարկումը լինելու է մեր կողմից ՀՀ...
«Եթե դիվանագիտական տարբերակը չի աշխատում, ՀԱՊԿ-ը պետք է ուժային գործողություն պլանավորի». Նիկոլ Փաշինյան
«Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը արևմտյան երկրներին, Եվրոմիությանը ներկայացնում է հետևյալ պատկերը, որ ՀՀ կառավարությունը,...
Տեր-Պետրոսյանն ու Փայլանը հանդիպել են. հայտնի է ինչ են քննարկել
Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին:Այս մասին ֆեյս...