Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սոչիում ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: 

«Հարկավոր է սպասել հանդիպմանը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը: 

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակը հաստատել էր, որ Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Քաղաքականություն

Պատահարներ