Օվերչուկն ու Ալիևը քննարկում են ունեցել. ինչ է հայտնի
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման հարցերը, հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ընթացող հարաբերությունների դինամիկ զարգացման և տնտեսության, այդ թվում՝ տրանսպորտային – լոգիստիկ ոլորտում համագործակցության վիճակի կապակցությամբ՝ նշելով փոխգործակցության բոլոր ուղղություններով առաջընթացը և Ռուսաստանի և Ադրբեջանի ապրանքաշրջանառության ավելացումը:
«Մտքեր են փոխանակվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցերի շուրջ», քննարկվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետի տեղակալ Շահին Մուստաֆաևի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը. ինչ է սպասվում
Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառ...
Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպումը մեկնարկել է, առանձին հանդիպում են ԱԳՆ ղեկավարները. Պեսկով
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակ...
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Աբդոլլահիանը
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցո...