«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը․ կան զոհեր

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերահի դամբարանի մոտ կատարված ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է է Mehr գործակալությունը։ 

Նշենք, որ ահաբեկչությունն իրականացվել է մեկ հոգու կողմից: Դրա հետևանքով զոհվել է 15 մարդ, կա 19 վիրավոր:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դատապարտել է կատարվածը՝ հայտարարելով, որ Իրանը թույլ չի տա ահաբեկիչներին խաթարել իր անվտանգությունը․ «Կան կոնկրետ տեղեկություններ, որ թշնամիները բազմակողմանի ծրագիր են մշակել Իրանն անապահով դարձնելու համար: Անկասկած, մենք թույլ չենք տա, որ Իրանի ազգային անվտանգությունն ու շահերը վտանգի ենթարկվեն ահաբեկիչների և օտարերկրյա միջամտողների կողմից, որոնք հավակնում են լինել մարդու իրավունքների պաշտպաններ»։ 

Քաղաքականություն