Թրամփը նշել է Ռուսաստանի հետ բարեկամ լինելու 1332 պատճառ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հիշել ռուսական միջուկային հրթիռները՝ դրանք անվանելով Մոսկվայի հետ բարեկամության ծանրակշիռ պատճառ, հաղորդում է CNN-ը։

 

«Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ և ճիշտ են, քանի որ նրանք ունեն 1332 անիծյալ մարտագլխիկ»,- ասել է Թրամփը Woodward-ում տված հարցազրույցում:

 

«Թրամփի ժապավենները» վերնագրված գիրքը ներառում է ավելի քան ութ ժամ չմշակված կադրեր՝ Թրամփի բազմաթիվ հարցազրույցներից, որոնք իրականացրել է The Washington Post-ի խմբագրիը: 

 

Մասնավորապես, նախկին նախագահը, իբր, բացահայտում է ամերիկյան զենքի համակարգերի մասին գաղտնի տեղեկություններ, որոնք Վուդվորդը, ըստ CNN-ի, չի կարողացել ստուգել։

 

Սեպտեմբերի վերջին Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում ասաց, որ Արևմուտքը հատել է հակառուսական հռետորաբանության բոլոր սահմանները և արդեն սկսել է միջուկային շանտաժը։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի առաջատար երկրների ներկայացուցիչները խոսում են Մոսկվայի դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման թույլատրելիության մասին, սակայն նման հայտարարությունների հեղինակները պետք է հաշվի առնեն։

Քաղաքականություն