Մակրոնը խոսել է Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերություններից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գերմանիան չպետք է իրեն մեկուսացնի Եվրոպայում։

 

«Չեմ կարծում, որ Գերմանիայի կամ Եվրոպայի համար լավ կլինի, եթե նրանք մեկուսացնեն իրենց»,- ասել է նա Բրյուսել ժամանելուն պես:

 

Մակրոնը հայտարարել է, որ լի է ֆրանս-գերմանական «բարեկամությունն ու դաշինքը» պահպանելու վճռականությամբ այն ժամանակ, երբ երկու երկրների հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում։ «Ես ուզում եմ պահպանել եվրոպական միասնությունը, ինչպես նաեւ Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամությունն ու դաշինքը»,- ասել է նա։

 

Փարիզի եւ Բեռլինի միջեւ կուտակված տարաձայնությունները հանգեցրել են նրան, որ հոկտեմբերի 26-ին Ֆոնտենբլոյում նախատեսված նախարարների ֆրանս-գերմանական խորհրդի նիստը հետաձգվել է մինչեւ հունվար։

 

«Ես միշտ իմ պարտքն եմ համարել անել ամեն ինչ, որպեսզի մենք համաձայնության ուղիներ գտնենք Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ, ինչն այնուհետեւ թույլ կտա մեզ կառուցել եվրոպական պայմանավորվածություններ»,- ասել է Մակրոնը։

 

Քաղաքականություն