ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով
Երևանում մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով, այս մասին քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը։
«Նախագծով նախատեսված է և՛ մետրոն, և՛ վերգետնյա շարժակազմը՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ։ Չի բացառվում հետագայում այս համակարգին միանան նաև Երևան մտնող միջքաղաքային այլ տրանսպորտները։ Համակարգը ճկուն է և թույլ է տալիս Երևանում աշխատող այլ շարժակազմերին ներառել։ Նախագիծը ծավալուն է, մոտ մեկ տարի կտևի ամբողջ ներդրումը։
Հայտարարված մրցույթով ամբողջությամբ մասնավորի կողմից ներդրում է նախատեսվում», - հայտարարեց Մանուկյանը։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե այս հարցի լուծման ուղղությամբ բավարար չափով ռեսուրս չի ներդրվում։
«Այս տեսակ հարցերում առաջարկում եմ իմ աջակցությունը», - ասաց Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանին զանգ է եկել, առանձնացել է խոսելու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի ժամանակ դուրս է եկել հեռախոսով խոսելու։ Այս մասին գրում են տելեգրամ ալիքները,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է են իրար բարևում Փաշինյանը, Էրդողանը, Ալիևն ու Մակրոնը
Համացանցում նոր տեսանյութեր են տարածվում Փաշինյան-Էրդողան-Ալիև-Մակրոն «միջանցքային» հանդիպումից։ Հիշեցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ դիտորդները գնացին սահման
ԵՄ դիտորդները Հայաստանում գնացել են իրենց առաջին պարեկությունը։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ դիտորդական առաքելութ...
Հայաստանը դիմել է Իրանին՝ մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար․ Սաֆավին
Հայաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Մո...