Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում կարող է դիմել «ֆուտբոլային դիվանագիտության»
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտության» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Մարտի 25-ին երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումներ կանցկացվեն Հայաստանում, իսկ սեպտեմբերին՝ Թուրքիայում: Մեր թիմը կգնա այնտեղ, գուցե, մենք էլ գնանք։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում. դրական դինամիկա է նկատվում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Դա պետք է արվի առանց սադրանքների դիմելու», - հայտարարել է Քըլըչը։
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի միջև։
Բանակցությունների ընթացքում կողմերը ցույց են տվել իրենց պատրաստակամությունը երկխոսություն վարելու կառուցողական ձևով։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...
Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի տեղաշարժ է նկատվել․ ՊՆ հայտարարություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջո...
Ադրբեջանական ԶՈՒ-երը հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտար...