Պատահարներ
Ստեփանակերտում դի է հայտնաբերվել՝ հրազենային վիրավորմամբ
Հոկտեմբերի 17-ին ժամը 06:30-ին ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցում գտնվող Ազատամարտիկների անվան պուրակում դի կա։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ քննչական խումբը պարզել են, որ դիակը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ա.Ա.-ն։
Վերջինս, ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 04:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում իրեն պատկանող ատրճանակով ինքնասապանություն է գործել:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Ուժեղ կարկուտից երիտասարդ նախրապանը ծանր վնասվածքներ է ստացել
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ կադրեր՝ Երևանի խոշոր վթարից․ մեքենաներից մեկը հրաշքով փրկվեց
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
5.0