«Արաբկիր» բկ-ում վիրահատված 6-ամյա երեխան մահացել է

Քիչ առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչ 6-ամյա Անդրանիկ Խալաթյանը։

 

Auroranews-ը կապ հաստատեց բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, որպեսզի ճշտի տեղեկությունը և հասականա, թե ինչ է կատարվել, սակայն բժշկական կենտրոնի աշխատակիցները ակնայտ խուսափեցին մեզ հետ զրույցից։ Մեր հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցը նշեց, թե զանգը ընդունարան է փոխանցում, մի քանի րոպե անց մի կին պատասխանեց զանգին։ «Ես մաքրուհին եմ, ոչ մի ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- ասաց նա և արագ անջատեց զանգը։ 

 

Զանգահարեցինք նաև երկրորդ անգամ, հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցն ասաց, թե զանգը ընդունարան էին փոանցել և անհնար է, որ մաքրուհին պատասխանած լինի։ «Սպասեք հենց հիմա միացնեմ», - ասաց նա և 2 րոպե սպասեցնելուց հետո անջատեցին զանգը։ 

 

Նշենք, որ երեխայի ծնողները ավելի վաղ պատմել էին․ «Սեպտեմբերի 22-ին տղաս՝ 6 տարեկան Անդրանիկը, ոտքերի ցավեր ունեցավ։ Մասնագետը երեխային զննեց և ասաց, որ ցավերի պատճառը նշիկներն են (գլանները), և դրանք պետք է հեռացվեն։  Այդ օրը երեխայի հետ քաղցր խոսելով, ուրախանալով, իր ոտքով եկել ենք «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ նշիկները պետք է հեռացնեին։ Ու կատարեցին վիրահատություն։ Երեխային վիրահատող բժկուհին Կլարա Օրդոյանն է, ով աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում որպես քիթ-կոկորդ-ականջաբան։  Մեզ ասել էին, որ վիրահատությունը կտևի 1 ժամից մի քիչ ավելի, սակայն չգիտես ինչու՝ այն տևում է 4 ժամից ավելի։ Ճիշտն ասած՝ շատ անհանգստացանք, որ վիրահատությունը էդքան տևեց։ Ու հետո մեզ ասում են, թե երեխայի երակն են վնասել։ Ու 2 օր անց երեխան հիվանդանոցում ընկնում է կոմայի մեջ։ Ինքնազգացողությունը լրիվ վատանում է։ Ու դրա մեղավորը վիրահատությունը կատարող բժշկուհի Կլարան է»։

Քաղաքականություն