ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խաղաղության պայմանագրում, ըստ իս, չպետք է լինի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությանը, և դրանում Արցախի կարգավիճակի հետ կապված հնարավոր հիշատակմանը։
Սիմոնյանի խոսքով. «Ես չեմ կարծում, որ պետք է նման հիշատակում լինի, որովհետև դա, նախևառաջ, կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել, երկրորդը՝ Հայաստանը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել ու տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի ու, միգուցե, առ ոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը: Իմ անձնական կարծիքն է, որ նման բան պետք չէ անել»։
Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է լինելու Արցախի հարցը՝ նա արձագանքել է. «Մենք Արցախին առաջարկում ենք, որ Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի ու ներգրավված է բոլոր քննարկումների մեջ, իսկ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ, որովհետև եղել է տարբերակ, որտեղ Հայաստանն ու Արցախը, որպես այդպիսին, առանձնացնելու տարբերակով է եղել, մենք չենք գնացել այդ տարբերակին»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին` ՌԴ-ի առաջիկա պլանների մասին. ի՞նչ են անելու
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույցներից մեկում ներկայացրել է, թե առաջիկայում ինչ է նախապատրաստվում անել Ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի գնի հարցը զգայուն թեմա է. Փաշինյանի բացման խոսքը` ԵԱՏՄ լայն կազմով հանդիպմանը
ԵԱՏՄ-ում գազի գնի հարցը զգայուն թեմա է․ այն բոլորիցս մեծ հասկացվածություն է պահանջում։ Այս մասին այսօր Երևանում ընթացող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը` Փաշինյանի, Էրդողանի և Ալիևի հանդիպումից
Հրապարակավել են առաջին կադրերը` Պրահայից: Կադրերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կանգնած ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նրանք Հայաստանը ճանաչեցին Ադրբեջանի մաս». պատգամավորները շտապեցին ուղղել Փաշինյանին
«Մարդիկ կան, որ մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ: Ես ուզում եմ հստակ արձանագրել՝ արդյոք Հայաստա...