Ղրիմում կամրջի պայթյունի գործով կալանավորված անձանցից երեքը հայ են․ «Ինտերֆաքս»
Ղրիմի կամրջի պայթյունի գործով թերակղզու իշխանությունները կալանավորվել են հինգ անձի, որոնցից երեքը՝ ազգությամբ հայ։
«Ինտերֆաքսը», վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ քննչական մեկուսարան են ուղարկվել Արտեմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբը և Արթուր Թերջանյանը։
Դատարանի վճռով` հինգ կասկածյալները կալանքի տակ կմնան մինչև դեկտեմբերի 8-ը։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը պայթյունի գործով առաջին ձերբակալությունների մասին հայտնել է միջադեպից մի քանի օր անց՝ պնդելով, որ հանցագործության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։
Գերատեսչության հաղորդած տվյալների համաձայն, հայտնաբերվել է 12 կասկածյալ, որոնցից ութը՝ Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, ձերբակալված են։
Ռուսաստանյան իրավապահները պնդում են, որ նրանք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը։