Պատահարներ

Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը չի հատել մեր սահմանը. հայտարարություն՝ Վրաստանից

Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը չի հատել մեր սահմանը. հայտարարություն՝ Վրաստանից

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական հարձակման ժամանակ օգտագործված բեռնատարը չի անցել Վրաստանի մաքսային սահմանը:

Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն: :

 

«Լսվում են որոշակի մեղադրանքներ, որոնք հիմքեր չունեն: Ոչ մի բեռ՝ տրոտիլով, ոչ բեռնատար կամ վագոն՝ այլ պայթուցիկներով չի հատել մաքսային սահմանը: Եթե որևէ մեկը կպնդի, թե ինքը հատել է պետական սահմանը, հետաքննություն կսկսվի և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Այդուհանդերձ, կարծում եմ, որ չպետք է արդարանալ այն բանի համար, թե ինչ-որ մեկն այդպես է ասել: Ես գիտեմ, որ բեռնատարը չի հատել մաքսային սահմանը»,-հայտարարել է պաշտոնյան:

 

Ավելի վաղ, միջադեպին անդրադարձել է նաև ՀՀ ՊԵԿ-ը:

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա: ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի՝ 5, Ուկրաինայի և Հայաստանի՝ 3 քաղաքացիներ: Նշվում է, որ պայթուցիկ սարքը, որով պայթեցվել է կամուրջը՝ ի թիվս այլ երկրների, տեղափոխվել է նաև Հայաստանի տարածքով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250