Այսուհետ Ադրբեջանի ազգային գաղափարը «Ղարաբաղի և Զանգեզուրի վերածնունդն է. Ալիևի գրառումը
Հոկտեմբերի 6-ին Իլհամ Ալիևն իր Twitter-ում հայտարարել է, որ այսուհետ Ադրբեջանի ազգային գաղափարը «Ղարաբաղի և Զանգեզուրի վերածնունդն է»։
«Հետաքրքիր է, ինչպե՞ս կարձագանքի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հարավային Հայաստանը օկուպացնելու Ադրբեջանի հայտարարած մտադրությանը»,- նշում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը՝ մեկնաբանելով Հայաստան առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։
Ավելի վաղ՝ Պրահայի հանդիպումից հետո, լրագրողների հետ զրուցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ վաղ, թե ուշ Հայաստանը կտրամադրի անցում դեպի Նախիջևան։ Ալիևի խոսքով` երբ դիմել է Հայաստանի վարչապետին, թե վերջ ի վերջո իրենց պետք է տրամադրել ավտոմոբիլային ճանապարհ, կրկին պատասխան չի ստացել։
«Սա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ, որովհետև դա մեծ հատված չէ, բոլորը գիտեն, թե ոնց են անցնելու երկաթուղին, ավտոմոբիլային ճանապարհը։ Անհասկանալի է, կամավոր մեզ Նախիջևան մուտք տրամադրելու ցանկության բացակայությունը՝ խախտելով պարտավորությունները։ Բայց մենք դեռ պահպանում ենք համբերությունը, ես վստահ եմ, որ դրան նույնպես հասնելու ենք, բայց ցանկալի է շուտ»,-ասել է ագրեսոր երկրի ղեկավարը։
Ըստ Ալիևի, այդ հարցը կքննարկվի իր և Փաշինյանի՝ նոյեմբերին տեղի ունենալիք բրյուսելյան հանդիպմանը, ԱԳ նախարարների հանդիպմանը, սահմանազատման հարցերով այս ամիս Բրյուսելում նախատեսված հանդիպմանը։
[7d81668d01c3c30c6328d6b587a4193e.jpeg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ապա լռեցվել. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակն...
Ինչ իրավիճակ է Արցախում. ցուցարարները պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանին
Ստեփանակերտում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը վերջինների...
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված 17 հայ ռազմագերիներին. ՊՆ
Ադրբեջանն այսօր Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո հայ-ադրբեջանական սահմանային արյունալի բախումներից հետո գերեվա...
Ով է Ղրիմի կամրջի վրա պայթուցիկ տեղափոխած հայ տղամարդը. մանրամասներ. Mk. ru
ՌԴ ԱԴԾ-ի վարկածը պայթուցիկներով երկու բեռնատարների երթուղու մասին, որի հետևանքով խարխլվել է Ղրիմի կամուրջը, հաստատել են...