Ադրբեջանից վերադարձված վերջին 17 գերիներից քանիսն են շարունակում բուժում ստանալ. Ավանեսյանը մանրամասնում է
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանից վերադարձված վերջին 17 գերիներից 7-ն առայժմ հիվանդանոցային բուժում են ստանում։
Ավանեսյանի խոսքով` մեր զինծառայողներն առայժմ գտնվում են ՊՆ հոսպիտալում և անհրաժեշտ բժշկական հետազոտություններից ու, եթե կարիք լինի, անհրաժեշտ բուժօգնության ընթացքն անցնելուց հետո դուրս կգրվեն։
Առողջապահության նախարարը նաև անդրադարձավ սեպտեմբերի 13-ից հետո ադրբեջանական նոր ագրեսիաների հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացին, և նշեց, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ հետազոտությունների ամբողջ գործընթացը դեռ ավարտված չէ։ Բայց արտասահմանյան հետազոտական կենտրոններ դիմելու կարիք, ըստ նրա, ներկա պահին չկա։
«Մեր մասնագիտական ներուժն ու տեխնիկական հագեցվածությունն ամբողջությամբ բավարարում են հետազոտությունները իրականացնելու համար։ Այո՛, որոշները դեռ ընթացքի մեջ են, և առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները»,– ասաց Ավանեսյանը: Վերջինս նաև ասաց, որ բացի այլ հետազոտություններից, ամբողջական պատկեր ստանալու համար նաև ԴՆԹ հետազոտություն է իրականացվում։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանցիներն առանց ցավազրկելու վիրահատել են հայ գերիներին». ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի զինվորական հոսպիտալում վատ են վերաբերվել հա...
«Փեթակ»-ը բացվել է. անցնում են բնականոն աշխատանքի
Քիչ առաջ Auroranews-ին զանգահարած քաղաքացին հայտնեց, որ «Փեթակ» առևտրի կենտրոնն արդեն բացվել է: Աշխատակիցները գնում են ի...
ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնել է` ինչու է որոշում կայացրել դադարեցնել «Փեթակ»-ի աշխատանքները
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և...
«Կլաարը պատասխանել է, որ կուղարկի այդ տեսանյութն ինձ, սակայն դեռ չի ուղարկել». ՄԻՊ
ՄԻՊ-ը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և խնդրել, որպեսզի իրե...