«Ադրբեջանցիներն առանց ցավազրկելու վիրահատել են հայ գերիներին». ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի զինվորական հոսպիտալում վատ են վերաբերվել հայ գերիներին: ՄԻՊ-ը նշեց, որ հայ գերիներին հոգեբանական ճնշումների են ենթարկել:
«Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել, խոսքը վիրահատությունների, վերքերի մշակման մասին է», - նշեց Գրիգորյանը:
«Բոլոր այս դեպքերը կարտացոլվեն ՄԻՊ-ի փակ զեկույցում՝ առանց անունների, որովհետև մենք չենք ուզում որևէ ձևով թիրախավորել մեր տղաներին», - ընդգծեց նա: Գրիգորյանի խոսքով` Ադրբեջանի ՄԻՊ-ն իր հետ կապի դուրս չի գալիս: Գրիգորյանը մասնավորապես նշեց.
«Ինքս եմ գրել ու խնդրել տեղեկություններ, կոչ եմ արել, որ, որպես ՄԻՊ, պետք է կարողանանք մեր մանդատները ծառայեցնել մարդկանց, ցավոք, ադրբեջանցի կոլեգայից արձագանք չունեմ»:
Գրիգորյանն ընդգծեց՝ գրեթե բոլոր վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին։ «Վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններում։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի», - հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
«Փեթակ»-ը բացվել է. անցնում են բնականոն աշխատանքի
Քիչ առաջ Auroranews-ին զանգահարած քաղաքացին հայտնեց, որ «Փեթակ» առևտրի կենտրոնն արդեն բացվել է: Աշխատակիցները գնում են ի...
ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնել է` ինչու է որոշում կայացրել դադարեցնել «Փեթակ»-ի աշխատանքները
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդե...
«Կլաարը պատասխանել է, որ կուղարկի այդ տեսանյութն ինձ, սակայն դեռ չի ուղարկել». ՄԻՊ
ՄԻՊ-ը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և խնդրել, որպեսզի իրե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քերոբյանը` Հայաստան այցելած զբոսաշրջիկների մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 2022 թ. սեպտեմբեր ամսին Հայաստան է այցելել...