Թրամփը CNN հեռուստաալիքին դատի է տվել

Միացյալ նահանգների նախկին նախագահ, գործարար Դոնալդ Թրամփը զրպարտության համար դատի է տվել CNN-ին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆլորիդայի Հարավային շրջանի դատարանի փաստաթղթերին: 

Փաստաթղթում նշվում է, որ CNN-ը փորձում է փոխել քաղաքական հավասարակշռությունը՝ հօգուտ ձախերի՝ անհանգստանալով, որ Թրամփը կրկին իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում։ 

«CNN-ը փորձում է հայցվորին զրպարտել հերթական սկանդալային, կեղծ եւ վարկաբեկիչ պիտակներով, ինչպիսիք են՝ «ռասիստը», «ռուսական լակեյը», «ապստամբը» և, ի վերջո, «Հիտլերը»», - ասված է հայտարարության մեջ:

Քաղաքականություն