Խորապես ցնցված ենք․ Ֆրանսիան՝ հայ ռազմագերիների գնդակահարության մասին

Ֆրանսիան կոչ է արել պատժել հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին: Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված մահապատժի ակտի հետաքննության մեկնարկը և կոչ է անում մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Այս մասին ասվում է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրության հետ: 

 

«Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների մահապատժի տեսանյութից խորապես ցնցված ենք»,- նշվում է հայտարարության մեջ: 

 

Ֆրանսիան նաև կոչ է արել ազատ արձակել ձերբակալված բոլոր հայ բանտարկյալներին: Հոկտեմբերի 2-ին Telegram-ի մի շարք աալիքներում և սոցցանցերում հրապարակվել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների խմբի գնդակահարության տեսագրությունը: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հաղորդել է, որ գերիների գնդակահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։

 

Քաղաքականություն