Սոթքի ուղղությամբ կրակոցների և վիրավորի մասին տեղեկությունները սուտ են. ՊՆ

 Սոցցանցերում և մամուլում տեղեկություն էր տարածվել, թե իբր Սոթքի հանքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներ է արձակել, ինչ արդյունքում քաղաքացիական անձ է վիրավորվել: Մասնավորապես նշվել էր, թե վիրավոր  աշխատակցին «տեղափոխում են ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ»։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Аuroranews.am-ին ասաց, որ տեղեկությունը սուտ է, այն չի համապատասխանում իրականությանը:

 

 

Քաղաքականություն