
Սիրանուշ Սահակյանը` Զոհրաբյանի հայտարարության մասին

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ասուլիսի ժամանակյ հայտարարել էր, որ Իշխանասարի հատվածում գնդակահարված զինվորականների մեծ մասը ներառված չէ 207 անուն-ազգանունից բաղկացած ցուցակի մեջ:
Ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը` մեկնաբանելով Զոհրաբյանի հայտարարությունը, Auroranews.am-ի հետ զրույցում ասաց.
«Նշված 207-ի ցուցակը հանրայինացված չէ, ավելին, քանի որ ոչ բոլոր դիերն են հանձնվել հայկական կողմին, ինչպես նաև դեռ նույնականացված չեն ՀՀ-ում գտնվող դիերը. մարմինները գտնվում են ԴՆԹ հետազոտությունների ընթաընթացքի մեջ են: Այս իրավիճակում, կարծում եմ, ցանկացած մեկնաբանություն ու հետևություն իր մեջ սխալի հնարավորություն կունենա: Պետք է սպասել, մինչև այս անհայտ տվյալները հայտնի դառնան, որից հետո միայն կկարողանանք միանշանակ հետևություններ անել»,- ասաց Սահակյանը: