«Գնդակահարված զինվորների մեծ մասը չեն եղել նախապես հրապարակված ցուցակում». Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց.

 

«Ես չգիտեմ իրավունք ունեմ խոսել այս մասին, թե ոչ, բայց կարծում եմ ունեմ: Նախնական վարկած կար, որ Ջերմուկի դիրքերում է եղել, բայց ոչ, տեղի է ունեցել Իշխանասարի դիրքերում: Դիմահար կրակով գնդակահարված 7-8 զինվորների նույնականացումը դեռ վերջնականապես չի ավարտվել,  բայց նրանցից մեծ մասը չկար Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակի մեջ: 207 անուն-ազգանունից բաղկացած ցուցակի մասին է խոսքը»:

 

Auroranews.am-ը կապ հաստատեց ՊՆ-ի հետ` տեղեկության վերաբերյալ գերատեսչության պատասխանը ստանալու համար: Մեզ ասացին, որ գրավոր հարցում ուղարկենք:

 

Փորձեցինք կապ հաստատել նաև ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ, սկայան կապ հաստատել չհաջողվեց:

 

Հիշեցնենք, որ իրավապաշտպանը հաստատել էր` դեպքը տեղի է ունեցե լԻշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում, երկու զինծառայողի հեշտությամբ են նույնականացրել, մյուսների մասով արդեն դժվարություն չկա, քանի որ հայտնի է, թե որ դիրքում է եղել: Նույնականացված երկու զինծառայողները պարտադիր ժամկետայիններ են եղել: Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից տեսանյութում երևում է 4-ի գնդակահարությունը: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:


Ըստ Սահակյանի` դիրքում ծառայություն իրականացնողների ցուցակը պետք է տրամադրեր պետությունը, սակայն այդ առումով հապաղել են, հավանաբար, որպեսզի իրենք հանդես գան հայտարարությամբ: Իրավապաշտպանն ասում է, որ այլ տարբերակով կարողացել են այնտեղ ծառայողների ցուցակը ձեռք բերել:

 

Նա նշել էր նաև, որ առկա են հստակ ապացույցներ, որ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը: Այն վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Փաստացի ստացվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նմանատիպ վայրագություններին:

 

 

Քաղաքականություն