Բայդենի և Էրդողանի խորհրդականները խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների մասին
Ստամբուլում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, հայտնում է Սպիտակ տունը։
Նրանք քննարկել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային, դատապարտել են Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների անօրինական բռնակցման փորձը:
Սալիվանն ու Քալընը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին աջակցությունը, Արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունները լուծելու համար երկխոսության և դիվանագիտության կարևորությունը և Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացը:
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է Միրզոյան -Բայրամով հանդիպումը
Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հա...
Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վեհափառ Հայրապետի հր...
Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի...
Որևէ «արտատարածքային միջանցքի մասին» խոսք լինել չի կարող. Օվերչուկը՝ Հայաստանի և Ադրբեջանի ապաշրջափակման սկզբունքների մասին
Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա և չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մա...