Ադրբեջանն ավելացնում է գազի մատակարարումները դեպի Եվրոպա
Այս տարի Ադրբեջանը դեպի Եվրոպա արդեն մատակարարել է 8,2 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը, հավելելով, որ մինչեւ տարեվերջ այդ ծավալը կհասնի 11,5 միլիարդ խորանարդ մետրի։ Մինչեւ 2027 թվականը նախատեսվում է մատակարարման ծավալները կրկնապատկել։ Ընդհանուր էքսպորտը կազմում է 22 միլիարդ խմ։
ԵՄ հետ ունեցած գազի մատակարարման պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Բաքուն խորհրդակցություններ է սկսել գործընկերների հետ՝ ՏԱՆԱՊ գազամուղի թողունակությունը 16-ից 32 միլիարդ խորանարդ մետրի եւ ՏԱՊ գազամուղի թողունակությունը 10 միլիարդ խմ-ից 20 միլիարդ խմ-ի հասցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Զինվորական կոմիսարիատ» մակագրությամբ սև միկրոավտոբուս է նկատվել Վերին Լարսում
Վերին Լարսի անցակետում նկատվել է «զինվորական կոմիսարիատ» մակագրությամբ սև միկրոավտոբուսը։ Ականատեսները նկարներ են տարածե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթար, թե՞ դիվերսիա. «Հյուսիսային հոսքի» գազատարը 3 տեղից վթարվել է
Դեպի Եվրոպա գլխավոր ռուսական Հյուսիսային հոսք գազատարը վթարվել է: Երկու ճյուղերն էլ միանգամից երեք տեղից վնասվել է: Եվրո...
1 միլիարդ դոլարի չափով նոր ռազմական օգնության փաթեթ ԱՄՆ-ից Ուկրաինային. Bloomberg
ԱՄՆ-ը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին: Ա...
Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը երկրում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժո...