1 միլիարդ դոլարի չափով նոր ռազմական օգնության փաթեթ ԱՄՆ-ից Ուկրաինային. Bloomberg
ԱՄՆ-ը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին:
Այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Ուկրաինայի անվտանգության աջակցման նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative, USAI) շրջանակներում տրվող գումարով Կիևը կկարողանա զենք և ռազմական սարքավորանք ձեռք բերել ամերիկյան պաշտպանական կապալառուներից, հայտնել են գործակալության աղբյուրները:
Այսպիսով, Վաշինգտոնի կողմից Կիևին ցուցաբերված ռազմական օգնության ընդհանուր ծավալը 2021 թվականի հունվարից հասնում է 16 միլիարդ դոլարի, ընդ որում՝ այդ գումարի մեծ մասը ուղարկվել Է փետրվարի 24-ից հետո, նշում Է Bloomberg-ը:
Reuters գործակալության տեղեկատվությամբ էլ՝ փաթեթը նաև կներառի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անօդաչուների դեմ պայքարի միջոցներ, ռադիոտեղորոշման համակարգեր ու պահեստամասեր:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Զինվորական կոմիսարիատ» մակագրությամբ սև միկրոավտոբուս է նկատվել Վերին Լարսում
Վերին Լարսի անցակետում նկատվել է «զինվորական կոմիսարիատ» մակագրությամբ սև միկրոավտոբուսը։ Ականատեսները նկարներ են տարածե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթար, թե՞ դիվերսիա. «Հյուսիսային հոսքի» գազատարը 3 տեղից վթարվել է
Դեպի Եվրոպա գլխավոր ռուսական Հյուսիսային հոսք գազատարը վթարվել է: Երկու ճյուղերն էլ միանգամից երեք տեղից վնասվել է: Եվրո...
Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը երկրում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժո...
Մասնակիցներից մեկը մնացած բոլորին հակառակ առաջարկն է արել. Yerevan.today
Երկու-երեք օր է անցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումից։ Կոնկրետ տեղեկատվությ...