Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը երկրում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ։ Ի պատասխան Infocom-ի հարցման՝ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժություններին․
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈՒ առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»,- նշված է պատասխանում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Զինվորական կոմիսարիատ» մակագրությամբ սև միկրոավտոբուս է նկատվել Վերին Լարսում
Վերին Լարսի անցակետում նկատվել է «զինվորական կոմիսարիատ» մակագրությամբ սև միկրոավտոբուսը։ Ականատեսները նկարներ են տարածե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթար, թե՞ դիվերսիա. «Հյուսիսային հոսքի» գազատարը 3 տեղից վթարվել է
Դեպի Եվրոպա գլխավոր ռուսական Հյուսիսային հոսք գազատարը վթարվել է: Երկու ճյուղերն էլ միանգամից երեք տեղից վնասվել է: Եվրո...
Մասնակիցներից մեկը մնացած բոլորին հակառակ առաջարկն է արել. Yerevan.today
Երկու-երեք օր է անցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումից։ Կոնկրետ տեղեկատվությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ո՞ր բանկերն են բրիտանական պատժամիջոցների տակ. ցանկ
Մեծ Բրիտանիան նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել հանրաքվեների պատճառով, այդ թվում՝ ռուսական Գոզնակի, ռուս ձեռնարկ...