Շոյգուն պատասխանել է կանանց և ուսանողների մոբիլիզացիայի մասին հարցին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ  Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այս մասին  ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է  լրագրողների հետ հանդիպմանը` հավելելով, որ  պետական բուհերի ուսանողները նույնպես  չեն մոբիլիզացվելու:

 

«Ոչ, դա նույնպես ապագա պլանների մեջ չի եղել, մենք չենք պատրաստվում դիմել կանանց»,- լրագրողներին ասել է Շոյգուն՝ պատասխանելով համապատասխան հարցին։

 

Շոյգուն Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի և Մոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ ստուգել է մոբիլիզացված քաղաքացիների տեղավորման նախապատրաստական աշխատանքները և պայմանները։

Քաղաքականություն