Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը ցիտել է Նիկոլ Փաշինյանին․ Զոհրաբյանը հիշեցում է արել

Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը սոցցանցի իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ու առանձնացրել երեկվա հարցազրույցից մի հատված և գրել, որ Փաշինյանն ասել է, թե «Ոչ մի երկիր պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և ոչ մի երկիր պատրաստ չէ ընդունել Ղարաբաղը որպես Հայաստանի մի մաս: Մենք պետք է ընդունենք այս փաստը»։

 

Դեսպանը գրել է նաև, որ համաձայն է այդ կարծքի հետ, քանի որ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ 

 

Թեմային անդրադարձել է նաև նախկին պատգամավոր Նաիրա Զահրաբյանը՝ դեսպանի հրապարակումը ներկայացնելով և ասելով, որ այս ամենին զուգահեռ դեռ 2016-ին Ալիեւը խոստովանում էր, որ փակ դռների ետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

 

Անդրադառնալով հարցազրույցի այդ հատվածին նշենք, որ Փաշինյանը ասել է, որ  ղարաբաղյան խնդրով զբաղվող միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, սեփական պատկերացումներն ունեն խնդրի կարգավորման վերաբերյալ։ 

 

«Միջազգային սուբյեկտներից, երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս։ Այսինքն՝ նրանք, ըստ էության, նաև գուցե մի քիչ այլաբանորեն, գուցե մի քիչ դիվանագիտորեն կամ գուցե երբեմն շատ ուղիղ ասել են դրա մասին։ Եվ մենք պետք է այս փաստի հետ առերեսվենք», - ասել է Փաշինյանը, հավելելով, թե թերևս այդ մասին պետք է խոսեր նաև անցյալում, գուցե՝ պատերազմից առաջ։

 

Քաղաքականություն