Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան կարող են քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը

Ֆինլանդիան, Շվեդիան եւ Թուրքիան հոկտեմբերին կարող են քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։

 

«Իհարկե, մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի անդամները հնարավորինս արագ կավարտեն մեր դիմումի վերանայման գործընթացը։ Այս պահին մենք լավ արդյունք ունենք։ Այն պետք է ստանա  երկու երկրների՝ Թուրքիայի եւ Հունգարիայի խորհրդարանների հավանությունը։  Սպասվում է, որ հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերին»,-Հաավիստոյի խոսքը մեջբերում է Hürriyet-ը:

Քաղաքականություն