ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը` ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկման մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զարմացած է, որ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մոտ արտախորհրդարանական ուժերի հետ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին նվիրված քննարկում է ընթանում: MediaHub-ի հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը, նախ, ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ քննարկում է ընթանում, ապա զարմացավ.
«Անդրանիկ Քոչարյանի մակարդակով քննարկվո՞ւմ է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը»:
Ճշտմանը, որ նախաձեռնության հեղինակները արտախորհրդարանական ուժերն են, Սիմոնյանն ասաց.
«Ես չեմ կարծում, որ դա այստեղի ձևաչափով քննարկելու հարց է... շատ մարդիկ շատ բան կարող են քննարկել»:
Հարցին՝ այսինքն՝ այս պահին նման օրակարգ չկա՞, ԱԺ նախագահն ասաց, որ չգիտի՝ եթե նման օրակարգ լինի, արդյոք այն պետք է Քոչարյանի աշխատասենյակում արտախորհրդարանակն ընդդիմությունը քննարկի.
«Այդպես չեն արվում նման որոշումները»,- հավելեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում ընդդեմ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարակից ուժերը ԱԺ-ում հանդիպում են ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրվեց Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետո...
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուկրաինան այսօր արագացված կարգով կստորագրի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը». Զելենսկի
Ուկրաինան այսօր արագացված կարգով կստորագրի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։ Այս մասին տեսաուղերձում հայտարարեց Ուկրաինայի ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը կոչ է արել պատվաստվել փոթորիկների դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել պատվաստվել փոթորիկների դեմ։ Այս մասին հայտնում են ռուսական լրավականները: «Ուզում եմ հս...