«Կլինի ՌԴ նախագահի ծավալուն ելույթ». Պեսկովը` Պուտինի այսօրվա ելույթի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը կդառնան ՌԴ-ի ինքնիշխան տարածք, դրանց վրա կտարածվի նաեւ միութենական պետության մասին պայմանագիրը: Այս մասին հայտնոմ է ՌԻԱ Նովոստին:
«Կլինի ՌԴ նախագահի ելույթ, ևս մեկ անգամ կրկնում եմ, ծավալուն ելույթ, և հետո կլինի փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Փաստաթղթերի ստորագրման արարողությանը կմասնակցեն ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, Զապորոժիեի մարզի ղեկավար Եվգենի Բալիցկին, Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն: ՌԴ-ում նոր սուբյեկտներ ընդունելու մասին չորս պայմանագիր կստորագրվի», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Պեսկովի խոսքով ՝ հանրաքվեների թեման եղել է երկու նախագահների շփման օրակարգում, որը վերջերս տեղի է ունեցել Սոչիում:
Հիշեցնենք` Ռուսաստանի եւ Բելառուսի ղեկավարները երկուշաբթի Սոչիում բանակցություններ են վարել: Նրանք անդրադարձել են արեւմտյան պատժամիջոցներին եւ դրանց դիմակայությանը:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել: Ընկերությունը «Տակո» ՍՊԸ (Taco)-ն է, որը հայկակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրվեց Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետո...