Հասարակություն
Ավելի քան 200 հազար մարդ լքել է Ռուսաստանը՝ մոբիլիզացիայի հայտարարումից ի վեր
Ավելի քան 200 հազար մարդ լքել է Ռուսաստանը՝ մոբիլիզացիայի հայտարարումից ի վեր: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Մարատ Կոժաևի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում մոտ 100 հազար ռուսաստանցի հատել է երկրի սահմանը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ սեպտեմբերի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված տվյալների համաձայն՝ Վրաստանի հետ սահմանը հատել է առնվազն 53 հազար մարդ։
Ըստ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության Frontex գործակալության՝ Ռուսաստանի գրեթե 66 000 քաղաքացի մուտք է գործել ԵՄ տարածք սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում։
Նշվում է, որ վիճակագրության մեջ ներառված չեն Մոնղոլիայի և Հայաստանի տվյալները։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է սահմանին. ՀՀ ՊՆ հաղորդագրությունը
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն հոկտեմբերի 2-ին. Փաշինյանը՝ Արցախի հարցի մասին
Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը. ՀՀ ՊՆ
Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0