ԱՊՀ-ի աջակցությունը պահանջված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակի կարգավորման համար․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Անկախ պետությունների համագործակցության ձևաչափը կարող է օգտակար լինել Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրների լուծման համար։ Նա այդ մասին հայտարարել է Մոսկվայում՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ 


«ԱՊՀ-ի աջակցությունը պահանջված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակի կարգավորման համար»,- ասել է նա։ 


Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: 


Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ