Պուտինը` ԱՊՀ տարածքում «Արևմուտքի միջամտությունների» մասին
Արևմուտքն ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում, մինչդեռ գոյություն ունեցողները, օրինակ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջեւ, Խորհրդային Միության փլուզման արդյունք են, հինգշաբթի ԱՊՀ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
«Մենք դա էլ գիտենք, որ Արեւմուտքը ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում»,- ասել է նա։ «Բայց մեզ եղածն էլ բավական է»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
«Բավական է միայն նայել, թե ինչ է կատարվում այժմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ինչ է կատարվում ԱՊՀ որոշ այլ երկրների սահմաններին։ Իհարկե, այս ամենը Խորհրդային Միության փլուզման արդյունքն է, այդ ամենը հասկանալի է։ Բայց ապակայունացման ռիսկերը դեռ աճում են, այդ թվում՝ ողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապակայունացման ռիսկերը»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պահանջների մա...
«Արդեն 2-րդ դեպքն է` Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը». Փաշինյանը գրառում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատա...
Փաշինյանը գրառում է արել
ՄԱԿ-ում՝ իմ ելույթում, ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայ...
«Հայաստանին հանդիպման վայր ու ժամ ենք առաջարկել». Բայրամով
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտ...