Մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է համարում, որ Հայաստանը պետք է շարժվի 3 առաջնահերթ ռազմավարական ուղղություններով: Փաշինյանն այս մասին նշեց կառավարության նիստում՝ ադրբեջանական հերթական ագրեսիայի վերաբերյալ իր ելույթում:
«Ինձ համար ակնհայտ է, որ մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք: Իհարկե, 3 ուղղությունները չեն բացառում մյուսները: Բայց 3 ուղղություն ուզում եմ շեշտել՝ առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ, երկրորդը՝ պետք է հետևողականորեն շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, և կրթության ոլորտում մեզ պետք են էական խոշոր պետական ներդրումներ, և հաջորդը՝ բանակում պետք է հետևողական բարեփոխումներ իրականացվեն»,-ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ այս երեք օրակարգային առաջնահերթությունները պետք է դառնան այն լոկոմոտիվը, որով պետք է առաջնորդել Հայաստանն այս համաշխարհային փոթորիկի մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը գրառում է արել
ՄԱԿ-ում՝ իմ ելույթում, ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայ...
«Հայաստանին հանդիպման վայր ու ժամ ենք առաջարկել». Բայրամով
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտ...
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա` հանդիպելու Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամու...
«Արդեն 2-րդ դեպքն է` Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը». Փաշինյանը գրառում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատա...