Հասարակություն
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ 11:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ՝ սեպտեմբերի 28–ին հայտնել էր, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել էր: Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը արկեր, հրթիռներ և զինամթերք է վաճառում Հայաստանին․ EconomicTimes
ՊՆ-ն հայտնեց, թե ովքեր են նախօրեին զոհված 3 հայ զինծառայողները
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի․ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացնում
Անհայտ անձինք ալավերդցիներից հարցուփորձ են արել Ադրբեջանի գտնվելու վայրը, փորձել երեխաներից մեկին նստեցնել իրենց մեքենա․ ահազանգի հետքերով
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0