Հայաստանը պետք է ուժեղ լինի, Հնդկաստանն իր կողմից ամեն ինչ կանի. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան
Ես ու իմ գործընկերներն ականատես եղանք այն ավերածություններին, որ տեղի են ունեցել։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը, որը Հայաստանում հավատարմագրված այլ դեսպանների հետ այսօր այցելել էր Գեղարքունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին։
«Մեր դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել եւ հրապարակայնացվել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որտեղ մեր մշտական ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցնի ռազմական գործողությունները եւ պահպանի հրադադարը։ Ընդհանրապես, Անվտանգության խորհրդի նիստում Հնդկաստանի ներկայացուցչն ամենախիստն է դատապարտել ագրեսորին, մեր դիրքորոշումն աներկբա էր եւ շատ պարզ»,– ասաց նա։
Հարցին, որ այդ հայտարարությունները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն Ադրբեջանին զսպելու համար, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը՝ որպեսզի ստիպի Ադրբեջանին այլեւս չխախտել հրադադարը, դեսպանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։
«Կարող եմ միայն ասել, որ Հնդկաստանն իր կողմից կանի հնարավոր ամեն ինչ միջազգային իրավունքի եւ նորմերի սահմաններում։ Կարծում եմ՝ ձեր հարցի պատասխանն է՝ Հայաստանը պետք է ուժեղ լինի»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանը արկերի, հրթիռների և զինամթերքի զգալի արտահանման հրաման է ստորագրել Հայաստան, քանի որ ասիական երկիրը գտնվում է հարևան Ադրբեջանի հետ երկարատև սահմանային հակամարտության մեջ: Այս մասին գրում է EconomicTimes-ը ՝ հղում անելով DefenceIndia-ին (Հնդկաստանի ՊՆ) ։
Նմանատիպ հոդվածներ
Որևէ «արտատարածքային միջանցքի մասին» խոսք լինել չի կարող. Օվերչուկը՝ Հայաստանի և Ադրբեջանի ապաշրջափակման սկզբունքների մասին
Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա և չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մա...
Մեկնարկել է Միրզոյան -Բայրամով հանդիպումը
Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հա...
Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: Այս մասի...
Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վեհափառ Հայրապետի հր...